Հայաստանը Իրանի հետ դավադրությամբ օգտագործել է Ղարաբաղի տարածքը թմրանյութ փոխադրելու համար. Ալիև

Հայաստանը Իրանի հետ դավադրությամբ օգտագործել է Ղարաբաղի տարածքը թմրանյութ փոխադրելու համար. Ալիև

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը մոտ 30 տարի Իրանի հետ դավադրությամբ օգտագործել է Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները Եվրոպա թմրամիջոց փոխադրելու համար։

«Ադրբեջանը Իրանի հետ 130-կիլոմետրանոց պետական սահմանը վերականգնելուց հետո, որը նախկինում 30 տարի Հայաստանի վերահսկողության տակ էր, արգելք դրեց թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը Իրանից Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանով դեպի Հայաստան եւ հետագայում Եվրոպա»,-ասել է նա։