Մամուլ

«Համեր»-ի 25-ամյա վարորդը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել

«Համեր»-ի 25-ամյա վարորդը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել

Infoport.am-ը գրում է․ Հանրապետության հրապարակում երեկ ուշ երեկոյան պարեկներին չենթարկվող, երթեւեկության կանոնները կոպիտ խախտող «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը՝ Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։

Համաքաղաքացիներից մեկի խոսքով՝ Գեղամը պատերազմի ժամանակ նաև շրջափակման մեջ է  հայտնվել է, երկար ժամանակ արգելել էին մեքենա վարել, այդ օրն էլ մեքենան փախցրել էր ու գնացել: 

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային՝ 3 և քաղաքացիների՝ 8 մեքենաներ։

Վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել է փախուստի, այնուհետև  հայտնաբերվել է Խորենացու փողոցում և ձերբակալվել։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:

Գ.Ս․-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Կիսվել