ԺամանցԽոհանոց

Համեղ սուշիներ Murakami City-ից – Թարմ ճապոնական խոհանոցը ձեր սեղանին

Բացահայտեք ճապոնական խոհանոցի համեղ սուշիների աշխարհը՝ Murakami City-ից:

Համտեսեք թարմ ծովամթերքի կատարյալ համը՝ սաշիմիից մինչև մակի ռոլլեր։

«Յուրաքանչյուր պատառը որակի և համի նկատմամբ մեր նվիրվածության վկայությունն է»․ ահա այսպիսի եռանդով էլ աշխատում են խոհարարները՝ Murakami City-ում։

Ճապոնական խոհանոցի հարուստ բազմազանություն, լայն տեսականի, որտեղ սուշին զբաղեցնում է կենտրոնական տեղը: Murakami City-ն առաջարկում է սուշիի լայն տեսականի, յուրաքանչյուր ճաշակի համար: Անկախ նրանից՝ դուք սաշիմիի սիրահար եք, թե մակիի, Murakami City-ի մենյուն խոստանում է ճապոնական գաստրոնոմիայի բազմազան տեսականի:

Ասիական խոհանոցը վաղուց ի վեր դարձել է շատերի սիրելին նաև Հայաստանում։ Սակայն վերջինից առանձնանում և բուն ճապոնական խոհանոցով ու այդ խոհանոցին հատուկ մշակույթով է ներկայանում Murakami City-ն ՝ ճապոնական սուշիների և ռոլերի լավագույն ընտրությունը Երևանում։

murakami city package

Իսկ թե ինչո՞վ է առանձնանում ընկերությունը, ի՞նչ գաղափարներ և առաջարկներ ունի սպառողի համար, պատմում է Murakami City ընկերության հիմադիր տնօրեն Կարեն Սարգսյանը։

«Շատ վաղուց ճապոնական խոհանոցի մեծ սիրահար լինելով, տարբեր տեղերից ճապոնական սնունդ պատվիրելիս, անընդհատ որոշակի խնդիրներ էի տեսնում. կային բացեր՝ որակի, փաթեթավորման, սպասարկման, առաքման և այլնի հետ կապված»,-պատմում է հիմնադիրը՝ նշելով, որ հենց այդ ժամանակ իր մոտ միտք է ծնվում կուտակած ինֆորմացիայի հիման վրա ստեղծել այդքան ցանկալի ճապոնական խոհանոցը։

Համեղ սուշիներ Murakami City-ից

Համեղ սուշի

Murakami City առցանց սուշիների կայքը գործում է 2018 թվականից։ Այն տարիների ընթացքում ավելի է սիրվել և լայն ճանաչում գտել սուշիի սիրահարների շրջանում։

Տարիների ընթացքում ընկերությունն արժանացել է տարբեր տեսակի մրցանակների։

Ճապոնական խոհանոցի սիրահարների համար առաջարկվում է լայն ընտրանի՝ սկսած համեղ սուշիներից, մինչև ճապոնական աղցաններ, ապուրներ, յուրահատուկ, համեղ, տաք ռոլլեր։

Կայքի ճաշացանկում ներկայացված է ավելի քան 200 տեսակ ուտեստ, որոնք արտացոլում են ճապոնական խոհանոցի ողջ մշակույթը։

Կայքում դուք կգտնեք ձեր քիմքին համապատասխան լավագույն սուշիները․

  • Սեթեր
  • Ռոլլեր
  • Տաք ռոլլեր
  • Սուշիներ
  • Մակիներ
  • Վոկ
  • Ռամեն
  • Յակի
  • Սուշի սենդվիչ
  • Գունկան
  • Սաշիմի
  • Սպրինգ ռոլ
  • Պոկե

Պատվիրիր Լավագույն Սուշին Երևանում Murakami City-ից

Ընկերության գործունեության հիմքում մի կարևոր գաղափար է դրված․ առաջ մղել և բավարարել, մասնավորապես, առաքման ծառայությունից օգտվող և այն գերադասող հաճախորդների շահերը։

«Առաքման ցանցերը և առաքման մշակույթը, ի տարբերություն այլ երկրների, հարմար չէր Երևանում։ Շուկայում բացն այն էր, որ առաքմամբ զբաղվում էին հիմնականում ռեստորանները, որոնց համար առավել գերադասելի էր առաջնայինը սպասարկել իրենց սրահի հյուրերին, իսկ առաքման պատվիրատուները մնում են երկրորդական դիրքում։

Իսկ մենք թիրախավորել ենք այն մարդկանց, ովքեր առաքում են պատվիրում՝ նպատակ ունենալով մեզանում զարգացնել առաքման մշակույթը և նրան հաղորդել նոր որակ»,-ասաց տնօրենը։

Ինչու ընտրել սուշի Murakami City-ից

Համեղ սուշի

«Ճապոնական խոհանոցը լիարժեք ներկայացնող ընկերությունն ունի մի շարք այցեքարտեր՝ հագեցած մենյու, տարիների փորձով հաստատված որակ և հետաքրքիր կոնցեպցիա՝ կապված բրենդավորման հետ», – նշում է Murakami City-ի տնօրեն Կարեն Սարգսյանը։

«Մուրակամի քաղաքի կոնցեպցիայով հետաքրքիր մարքեթինգային երկխոսություն ունենք մեր հաճախորդների հետ։

Օրինակ՝ հաճախորդներին տրվող բոնուսը մեր քաղաքային դրամն է՝ մուրամանին, կայքում հաճախորդների դասակարգերը տարանջատված են՝ որպես հյուր, զբոսաշրջիկ, իսկ առավել հաճախակի պատվիրելու դեպքում՝ հաճախորդը ձեռք է բերում քաղաքացիություն։

Այստեղ պարզեցված են պատվերներ կատարելու, գրանցվելու և օնլայն վճարումների համակարգը։ Հավատարիմ հաճախորդների համար գործում է լոյալության հարթակ, որն ունի իրեն հատուկ մի շարք առավելություններ։

Murakami City-ին հավատարիմ է մնում իր ձեռագրին՝ ստեղծման օրվանից սկսած, քանի որ վստահ է՝ հաճախորդը չի ընդունում սիրված համի որևէ տեսակի փոփոխություն։

Խոսելով որակի կարևորագույն գործոնի՝ բաղադրիչների մասին, Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ դրանք ձեռք են բերվում շուկայում լավագույն մատակարարողից։ Իսկ բանջարեղենային մթերքները՝ գնվում են ամեն օր, թարմությունը և որակը ապահովելու նպատակով։

Murakami City-ին շուկայում առանձնանում է նաև գնային ճկուն քաղաքականությամբ։ Յուրաքանչյուր սպառող կարող է գտնել իրեն համապատասխան տարբերակ, ինչպես կտորներով, այնպես էլ հավաքածուով։

Murakami City-ին դեկտեմբերի 20-ից սկսած՝ գալիք Ամանորի կապակցությամբ, կուրախացնի իր հաճախորդներին փոքրիկ անակնկալով, հնարավորություն տալով՝ New Year պրոմոկոդով կայքից պատվեր կատարելիս, ստանալ 10 % հետվճար՝ մուրամանիների տեսքով։

Զրույցի վերջում ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Սարգսյանը բացելով փակագծերը՝ նշեց, որ 2024-ին ընկերությունը հանդես կգա զարգացման մի շարք պլաններով՝ նոր խոհանոց, որտեղ կներդրվեն վերջին տարիների փորձն ու հմտությունները, Take Away ծառայություն, որով ավելի կհեշտանա համեղ սնունդ վայելելու պրոցեսը։

Հիմնադիրը վստահ է, որ գալիք վիշապի տարում Murakami City-ի գլխավոր հերոս վիշապը մարդկանց հաջողություն կբերի։

Կիսվեք էջում