«Համարձակություն ունեմ ասել, որ Վազգեն Սարգսյանի ասած 21-րդ դարն արդեն մերն է». Նիկոլ Փաշինյան

«Մովսես Գորգիսյանն ասում էր՝ «կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»…Համարձակություն ունենամ ասելու, որ այդ Հայաստանն արդեն եկել է»,-նախընտրական հավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ապա` հիշեց Վազգեն Սարգսյանի խոսքերից մեկը. «Ժամանակին նա ասել է, որ 21-րդ դարը մերն է լինելու, եւ ես ուզում եմ համարձակություն վերցնել ու ասել, որ 21-րդ դարն արդեն մերն է՝ ՀՀ քաղաքացունը՝ հպարտ ու հաղթանակած հայ ժողովրդինը»:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...