Համաներմամբ ազատ արձակված երիտասարդը ընկերոջ հետ մոտ 20 գողություն է արել (Տեսանյութ)

Կիսվիր ընկերներիդ հետ

Հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակիցը դեկտեմբերի 17-ին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց գրասենյակից գողացել են դյուրակիր կամակարգիչ:

Loading...

Ոստիկանները զննել են տարածքը, տեսախցիկների ձայնագրությունները: Կադրում երեւացել են երկու երիտասարդ, որոնցից մեկը գողանում էր համակարգիչը:

Երիտասարդներից մեկին ոստիկանները անմիջապես ճանաչել են, քանի որ նրան բազմիցս գողություն կատարելու համար բերման են ենթարկել ոստիկանություն: Նա նախկինում դատապարտված 24-ամյա Էդգար Հ.-ն է: Մյուս երիտասարդը 22-ամյա Նարեկ Ս.-ն է: Օրեր անց՝ հունվարի 9-ին, ոստիկանները Չարենցի փողոցում հայտնաբերել են Նարեկ Ս.-ին, իսկ Էդգար Հ-ին գտել են Երեւանի հյուրանոցներից մեկում:

Նարեկ Հ.-ն եւս նախկինում դատապարտված էր գողության համար եւ նոյեմբերին համաներմամն ազատ էր արձակվել: Նրանք ոստիկանությունում խոստովանել են, որ Երեւանի տարբեր վայրերում կատարել են մոտ 20 տարբեր գողություններ:

Հիմնականում գողացել են դրամապանակներ, պայուսակներ, բջջային հեռախոսներ ու ավոտպահեստամասեր: Ոստիկանության տրամադրած տեսանյութում դեպքի մասին պատմում է ԱԳ և ԸԲԳ բաժանմունքի տեսուչ Մայիս Սարգսյանը

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...