Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում. Արծրուն Հովհաննիսյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Փառք մեր բանակին»։

հրետանի

Նշենք նաև, որ ՊԲ զինվորները 4 հոգով ներթափանցել են հակառակորդի թիկունք, ոչնչացրել դասակի ողջ անձնակազմին։

Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը:

Վերջինները 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել: