Հակառակորդը կրակ է բացել՝ կիրառելով նաև ԱԹՍ․ ունենք զոհ և վիրավոր

Հակառակորդը կրակ է բացել՝ կիրառելով նաև ԱԹՍ․ ունենք զոհ և վիրավոր

Hraparak.am-ի տեղեկություններով, գիշերը հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, կրակոցներ արձակելով Վարդենիսի ուղղությամբ: Մեզ հայտնի դարձավ, որ մոտավորապես երկու ժամ մարտական գործողություններ են ընթացել, հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ:

Հայկական կողմն ունի մեկ զոհ, մեկ վիրավոր:

Ըստ մեր աղբյուրների, այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական թեթև լարվածություն:

Նշենք, որ ՊՆ-ն այս մասին դեռ որևէ տեղեկություն չի հրապարակել: