Հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների․ Արծրուն Հովհաննիսյան

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Առավոտնից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների»։

թշնամու տանկեր

Արցախի ՊԲ հայտնում է՝ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:

Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»: