Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին․ Սուրեն Պապիկյան

Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելուն, իբրև թե նախարար Սուրեն Պապիկյանի հայրը ստիպում է մարդկանց մասնակցել հանրահավաքին, ինչը անհեթեթ հերյուրանք է, և արատավորում է մարդու ընտանիքի անդամի արժանապատվությունն ու բարի համբավը:

Սուրեն Պապիկյան

Բարոյականության սահմաններն են հատում նաև բոլոր այն լրատվամիջոցները, որոնք առանց պարզաբանման պահանջի արտատպում են հակահայկական, հակապետական անհայտ ալիքի փաստազուրկ ինֆորմացիան՝ զրպարտելով ու վիրավորանք հասցնելով ոչ միայն նախարար Պապիկյանին,այլև նրա ընտանիքի անդամներին: