Հալաբյան-Կիևյան խաչմերուկում բախվել են Opel-ն ու Lada-ն. մի քանի հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Հալաբյան-Կիևյան խաչմերուկում բախվել են Opel-ն ու Lada-ն. մի քանի հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են Lada Priora-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի քանի հոգի տեղափոխվում են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, 1-ին վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվ են գործել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ոստիկանության պարեկները և քաղաքացիները:

Տեղում նրանց առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնությունն են ցուցաբերել:

Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկները: Մանրամասները՝ քիչ ուշ: