Հազի և մրսածության անփոխարինելի միջոց՝ դոշաբ

Հազի և մրսածության անփոխարինելի միջոց՝ դոշաբ

Սպիտակ թթից պատրաստվող այս քաղցր ըմպելիքը համարվում է հազի և մրսածության անփոխարինելի միջոց, սակայն այսօր բժիշկների մեծ մասը հանրությանը հորդորում է հեռու մնալ տնային պայմաններում ստեղծվող նման միջոցների կիրառումից:

Դոշաբ շատ օգտակար է հատկապես հազի դեպքում։ Այս համեղ օշարակն օգնում է շատ արագ ազատվել ծանր հազից։ Դոշաբի օգտակարությունն ապացուցված է ժամանակի ընթացքում։

Օգտակար դեղամիջոց լինելուց բացի, դոշաբն օգտագործում են նաև մի քանի ճաշատեսակների և քաղցրավենիքների պատրաստման մեջ։

Թութը լցնում ենք մեծ կաթսայի մեջ, ավելացնում մի քիչ ջուր և դնում կրակին։ Լավ եփվելուց հետո թողնում ենք սառչի։ Այնուհետև լցնում ենք ցանցե պարկի մեջ, վրան ծանրոց դնում և թողնում ենք լավ քամվի։

Քամվելուց հետո առաջացած քաղցր հեղուկը նորից դնում ենք կրակին և եռացնում։ Գդալի միջոցով ստուգում ենք, երբ ծորա՝ նշանակում է, որ դոշաբն արդեն պատրաստ է։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am