Հադրութում միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողների միջև

Հադրութում միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողների միջև

Իրանական MiranPress տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Հադրութի շրջանում միջադեպը տեղի չի ունեցել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողները կրակել են միմյանց վրա:

Այս պահին ալիքը հայտնում է երեք զինծառայողի մահվան մասին, որոնք սպանվել են իրենց ծառայակիցների ձեռքով:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը հայտնել էր, որ բախումներ է տեղի ունենում Արցախի և Ադրբեջանի զինծառայողների միջև։