Հաագայի դատարանում Ադրբեջանը պահանջել է հրատապ միջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ

Հաագայի դատարանում Ադրբեջանը պահանջել է հրատապ միջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ:

Ինչպես փոխանցում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին: Լսումներին կարող եք հետեւել Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում՝ ուղիղ հեռարձակմամբ: