Կրասնոդարում Սու-34-ն ընկել է բնակելի շենքի մոտ (Տեսանյութ)

Կրասնոդարում Սու-34-ն ընկել է բնակելի շենքի մոտ (Տեսանյութ)

Կրասնոդարի մարզի Եյսկ քաղաքում Սու-34 ռազմական ինքնաթիռը ուսումնական թռիչքի ընթացքում աղետի է ենթարկվել և ընկել է բնակելի թաղամասում։

Տեղում աշխատում են փրկարարների և հրշեջների խմբեր: Օդաչուները կարողացել են դուրս նետվել այրվող ինքնաթիռից և փրկվել:

Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 19 մարդ վնասվածք է ստացել:

Ըստ օդաչուների զեկույցի, վթարի պատճառ է դարձել անմիջապես օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի շարժիչներից մեկում բռնկված հրդեհը:

Սու-34 ինքնաթիռն ընկել ու պայթել է Կոմունիստիչեսկայա փողոցի 20/1 հասցեում գտնվող շենքի բակում, ինչից հետո բռնկվել է խոշոր հրդեհ։

Տեսանյութը ստորև