Կրասնոդարում հայը սրճարանում վրեժ է լուծել հայրենակցից՝ սպանելով նրան

Կրասնոդարում հայը սրճարանում վրեժ է լուծել հայրենակցից՝ սպանելով նրան

Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում երկու ընտանիքների երկարատեւ թշնամությունն ավարտվել է սպանությամբ հենց քաղաքի կենտրոնում։ Ոչ մեկից չթաքնվելով՝ 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան եւ բոլորի աչքերի առջեւ սպանել այցելուին, որը եկել էր այստեղ ճաշելու, տեղեկացրել է НТВ-ն։

Կամո Եղոյանին չի անհանգստացրել ոչ աշխատանքային եռուզեռը սրճարանում, ոչ երեխաները սեղանների շուրջ։ Նա մտել է հաստատություն եւ կրակել սեղանի առջեւ նստած տղամարդուն։ Հաստատության մատուցողուհին Եղոյանի վրա է նետել աթոռը, ինչից հետո նրան կարողացել է բռնել հաճախորդներից մեկը։

Սպանության պատճառներն այժմ փորձում են պարզել քննիչները։ Արդեն հայտնվել են առաջին վարկածներն այն մասին, որ զոհված 28-ամյա Սերգեյ Հակոբջանյանն ագրեսիվ կերպով պահանջում էր, որ Կամո Եղոյանի որդին վերադարձնի պարտքը։

Երկու ընտանիքների թշնամությունը սկսվել էր վաղուց, իսկ սպանությունից մի քանի ժամ առաջ այրվել էր Եղոյանի տունը։ Եղոյան ընտանիքի 54-ամյա հայրը վերցրել է հրացանն ու որոշել վերջակետ դնել երկու ընտանիքների վեճին։