ՄամուլՏեսանյութ

Կրակոցներ և ծեծկռտուք Թաիրով գյուղում․ ինչ է կատարվել Վարդավառին

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի գյուղ Թաիրովում կրակոցներ են հնչել:

Հուլիսի 7-ին՝ ժամը 19.40-ի սահմաններում վերոնշյալ գյուղի շենքի բակում մեծաթիվ անձանց միջև ծեծկռտուք է եղել, պարզվել է, որ նույն օրը ժամը 21.20-ին նշված շենքի բակում վիճաբանություն է ծագել 22-ամյա Ա.Ա-ն Դ.Ա-ի, Վ․ Հարությունյանի, 18-ամա Դ.Հ-ի, Մ.Հ-ի ու Վ.Գ-ի /միջև, որի ընթացքում վերջիններս միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, փոխադարձ հարվածներ հասցրել, իսկ Մ.Հ-ն օդաճնշիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ։

Մ.Հ-ն հուլիսի 8-ին ժամը 00.15-ին տեղափոխվել է բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Պերֆեկտա» տիպի օդաճնշիչ ատրճանակ 16 փամփուշտով, Մ.Հ-ն ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ Ա.Ա-ին,Դ.Ա-ին Վ.Հ-ին,Դ.Հ-ին,Վ.Գ-ին և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել էջում