Կրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Կրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ գիշերը Ծաղկաձոր քաղաքի Գ. Մագիստրոսի փողոցում գործող «Ֆրուդս» մթերային խանութի ուղղությամբ կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:10-ի սահմաններում նշված խանութի ուղղությամբ կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում վնասվել է դռան ապակին, ցուցափեղկը և սառնարանը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ որսորդական փամփուշտի «Պիժ» և 10 հատ որսորդական փամփուշտի գնդակներ:

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: