Մամուլ

Կրակոցներ՝ Երևանում. Ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, մոտ հետապնդել են կրակոցների հեղինակին

Կրակոցներ՝ Երևանում. Ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, մոտ հետապնդել են կրակոցների հեղինակին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։  Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝  բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Ոստիկանները, մինչ կհասնեին դեպքի վայր, դարձյալ ահազանգերը շարունակվել են, ու արդեն ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց ոստիկանները ենթադրյալ կասկածյալին հետապնդելով վնասազերծում են այնտեղ և բերման ենթարկում ոստիկանության կենտրոնական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվում է տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։ Ոստիկանության վարչական շենքի դիմաց էլ հայտնաբերվում է ավտոմատ։

vostikanutyun krakocner

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։  Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել է քաղաքացիներից մեկի ավտոմեքենայի անվադողը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լսեցինք կրակոցի ձայներ։ Չգիտեինք՝ ինչ անենք։ Դուրս գալ չհամարձակվեցինք, բայց զանգեցինք 1-02, ու լավ էր՝ 1-2 րոպեի ընթացքում ոստիկաններն էկան, ու մի մասը մնացին էստեղ, մի մասն էլ սկսեցին հետապնդել կրակողին։

Ճիշտն ասած, վախենում էինք, որ կարող ա էդ կրակողը իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ էլ կրակի։ Բայց հետո իմացանք, որ մեր փողոցից մինչև ոստիկանության շենքի մոտ անկանոն կրակոցներ արձակելով գնացել ա, որտեղ էլ կարողացել են ոստիկանները նրան վնասազերծել։

Իմացանք նաև, որ զենքն էլ են գտել, ով ինչ-որ ջահել ա էղել»։

Կիսվեք էջում