Կրակն ուժեղ էր, ուզում էի մեքենայից կախված աղջկան օգնել, չկարողացա. Զոդի կամրջի վթարի ականատես (Տեսանյութ)

Կրակն ուժեղ էր, ահավոր էր, ուզում էի մեքենայից կախված աղջկան օգնել, չկարողացա, հնարավոր չէր, կրակն ուժեղ էր: Այս մասին դեպքի վայրում լրատվամիջոցներին պատմեց Զոդի կամրջում տեղի ունեցած վթարի ականատես, Արարատ գյուղի բնակիչ Արթուր Նազարեթյանը:

Նա ասաց, որ երեք մեքենաներն էլ այրվել են, օգնություն ցուցաբերել չի հաջողվել:

«Ես անձամբ տեսել եմ հինգ զոհ, այդ թվում նաև «ԳԱԶել»-ի վարորդը: Արդեն հրդեհը հանգցնելուց հետո ոչինչ հնարավոր չէր անել: Մյուսներին էլ եմ տեսել, իմ աչքի դիմաց վառվում էին, մեքենաներից միայն «ԳԱԶել»-ի վարորդն էր մահացել, ոտքերը սեղմված էին, երևի ուզեցել էր դուրս գալ ու չէր կարողացել:

Աղբյուր՝ tert.am