Կրակել են իշխանություններին մտերիմ հեղինակության՝ Չաղ Ռուստամի մեքենայի վրա

Կրակել են իշխանություններին մտերիմ հեղինակության՝ Չաղ Ռուստամի մեքենայի վրա

Hraparak.am-ը գրում է․ Մամուլում երեկ գրվեց, որ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի ավտոկայանատեղիում և մուտքի մոտ հայտնաբերվել են կրակոցի հետքեր ունեցող «Յաշիկ» և Mercedes AMG GL42 մակնիշի ավտոմեքենաներ՝ ռուսական պետհամարանիշներով։

Hraparak.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, որ մեքենաները պատկանում են քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանին, որն առավել հայտնի է Չաղ Ռուստամ անունով։ Պարզվել է, որ կրակոցները հնչել են «Թոխմախի» գերեզմանատանը, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո անվտանգության խնդիր է ունեցել, որը իրականացրել են նաեւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ստեփանյանը, որը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմը լինելով, ներգրավվել է այդ գործին։

գոլդ համարանիշ

Մեր տեղեկություններով՝ կրակոցների մասին տեղեկանալով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել այս գործը, քանի որ այն ուղիղ սպառնալիք է համարել իր անվտանգությանն ուղղված։

Սակայն մեզ տեղեկացրին, որ կրակոցները եւ կոնֆլիկտը, որը ծագել է Ստեփանյանի հետ, կենցաղային հողի վրա է եղել՝ ճանապարհ չզիջելու, հայհոյելու եւ այլն։ Այս շրջանակներում լկտի պահվածքը չեն հանդուրժում։