Կտրուկ վատացել է Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ

Կտրուկ վատացել է Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ

Irakanum.am-ի հավաստի տեղեկություներով նախօրեին կտրուկ վատացել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը։ Նա անգամ գիտակցությունն է կորցրել։

Մենք տեղեկացանք, որ նրան շտապ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նախկին ոստիկանապետը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

Վլադիմիր Գասպարյան

Նշենք, որ հունվարի 22-ին հոսպիտալացվել էր Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նախաինսուլտային վիճակում։

Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Գասպարյանին հետազոտել էին, գլխի մեջ կիստա էր հայտնաբերվել։ Վիրահատության համար Գերմանիայից հատուկ բժիշկներ էին ժամանել։