«Կտեսնեք այդ «պռաշլյակները» և իրենց ծնողները ոնց են խելքի գալիս»․ Ամարասի Արթուր

«Կտեսնեք այդ «պռաշլյակները» և իրենց ծնողները ոնց են խելքի գալիս»․ Ամարասի Արթուր

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարզվում է կրիմինալը մեր բանակին ու ժողովրդի պատերազմ է հայտարարել: Այսինքն 1 ամսում 15 սպանությո՞ւն: Անկախ նրանից՝ ինքնապանություն է, թե պարզապես պանություն՝ դա անընդունելի է:

Պաշտպանության նախարարին ու հրամկազմին մեղադրելու և ամենաանհավանական ենթադրություններ անելու փոխարեն, առաջարկում եմ հետևյալը:

24 ժամում հայտնաբերել զորամասերում հայտնված «ավտարիտետներին» և այսպես կոչված գողականներին ու ստեղծել դրանցից դիսբատ (дисциплинарный батальон).

Այնուհետև ձմեռը ուղարկել Օմարի դիրքերը պաշտպանելու- 35-50 աստիճան «մառոզին», իսկ ամառն էլ Հորադիզ նույն աստիճան «ժարիտներում»: Կտեսնեք այդ «պռաշլյակները» և իրենց ծնողները ոնց են խելքի գալիս:

Շատ հեշտ է դա անել, քանի որ բոլոր զորամասերի հրամանատարները և իրենց մոտ ծպտյալ ծառայող «ասոբիստները» անգիր գիտեն այդ «խառոշիներին»:

Ու վերջ, ամեն ինչ տեղը կնկնի և հայոց բանակը կսկսի հանգիստ կատարել իր սուրբ պարտականությունները: Իսկ հասարակությունը հանգիստ շունչ կքաշի և այլևս ծնողները չեն վախենա իրենց երեխաներին բանակ ուղարկել:

Ես ժամանակին այդպիսի մեկ-երկու դեպք ունեցել եմ և հայտնաբերել իմ զորամասում և այդ մոլախոտերին ուղարկել Օմար՝ դարձնելով նրանց սպիտակ արջի և կուռկուռի ձագ:

Այդ մարդիկ հիմա հանրապետությունում շատ հայտնի, օրինապաշտ քաղաքացիներ են: Եթե վստահեք ինձ այդ առաքելությունը, սիրով պատրաստ եմ իրականացնել մեր բանակի առողջացման այդ ծրագիրը»: