Կորոնավիրուսով վարակված 22 և 28 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքում են․ Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսով վարակված 22 և 28 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքում են․ Անահիտ Ավանեսյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Խիստ զգուշացում

COVID-19-ը երիտասարդացել է. հիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ: Այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ` 22 և 28 տարեկան:

կորոնավիրուս մահեր

Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքով 50-ից ցածր տարիքի անձանց, այդ թվում` երեխաների շրջանում, հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ աճել է»: