Կորոնավիրուսով վարակված տղամարդը մահացել է ինքնաթիռում

Կորոնավիրուսով վարակված տղամարդը մահացել է ինքնաթիռում

Կորոնավիրուսով վարակված 51-ամյա ուղևորը մահացել է Ստամբուլից Համբուրգ մեկնող Airbus A320 ինքնաթիռում։ Այս մասին հայտնում է գերմանական Hamburger Abendblatt թերթը։

Ինքնաթիռը Համբուրգում վայրէջք է կատարել հոկտեմբերի 25-ի կեսօրին։ Համբուրգի առողջապահության վարչության ներկայացուցիչը հաստատել է ուղևորներից մեկի մահվան լուրը։

Ավիաընկերությունը հրաժարվել է այլ մեկնաբանություններ տալ դեպքի վերաբերյալ: Հստակեցվում է, որ միջադեպով այժմ զբաղվում են ոստիկանությունն ու առողջապահական մարմինները։