Կորոնավիրուսի նոր շտամը հասավ ԱՄՆ

Կորոնավիրուսի նոր շտամը հասավ ԱՄՆ

ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 1-ին գրանցել է օմիկրոնով հիվանդանալու առաջին դեպքը՝ այն հայտնաբերվել է Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հիվանդությունների կանխարգելման է վերահսկման կենտրոնին:

Վարակված անձը, որը լիովին պատվաստած է եղել, միայն վերջերս է վերադարձել Աֆրիկայի հարավից, պարզաբանել է ԱՄՆ-ի գլխավոր վիրուսաբան Էնթոնի Ֆաուչին:

«Ախտահարվածը գտնվում է մեկուսացման մեջ, իսկ այն անձինք, որոնք մոտիկից շփվել են նրա հետ, ունեն բացասական թեստ… Լավ է, որ հիվանդը թեթև ախտանշաններ ունի, նրա վիճակը բարելավվում է»,-նշել է նա:

Օմիկրոն

Դրա հետ մեկտեղ Ֆաուչին հայտարարել է, որ ԱՄՆ-ում օմիկրոն շտամի հայտնաբերումը եւս մեկն անգամ մատնանշում է պատվաստման և պատվաստանյութերի «բուստերային» չափաբաժիններ ընդունելու անհրաժեշտությունը:

Նա ճշտել է, որ ավելի վաղ ստացած տվյալները ստիպում են ենթադրել՝ «բուստարային չափաբաժինը պետք է օգտակար լինի օմիկրոն շտամով վարակված անձի մոտ առնվազն հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար:

Օմիկրոն շտամը հայտնաբերվել է նոյեմբերին Աֆրիկայի հարավում: Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ այն չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: