Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Ալբերտ Ազարյանի դուստրը

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Ալբերտ Ազարյանի դուստրը

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի դուստրը՝ 64-ամյա Ժաննա Ազարյանը:

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացել է Նիկոլ Աղբալյանի անվան Երեւանի թիվ 19 հիմնական դպրոցից, որտեղ Ժաննա Ազարյանը Ռուսաց լեզու էր դասավանդում:

«Կյանքից անժամանակ հեռացավ մեր շատ սիրելի ուսուցչուհին՝ Ժաննա Ալբերտի Ազարյան — Սարգսյանը: Ժաննա Ալբերտովնան ավելի քան 40 տարի աշխատում էր Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում ՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

Կենսախինդ, բանիմաց, աշակերտասեր մեր ուսուցչուհին իր հետաքրքիր ու անմոռաց դասերով սիրելի էր աշակերտների շրջանում: Գործընկերները ևս չեն պատկերացնում իրենց դպրոցական առօրյան առանց սիրելի Ժաննայի:

Մեր խորին ցավն ենք հայտնում Ժաննա Ալբերտովնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին մեծ կորստի համար: Նա դեռ շատ ասելիք և անելիք ուներ:

Իր կրթած բազմաթիվ սերունդների և գործընկերների սրտում Ժաննան միշտ կհիշվի որպես լավ ընկեր, լավ մարդ, լավ քաղաքացի և լավագույն ուսուցչուհի: Հանգչի´ր խաղաղությամբ , մե´ր սիրելի Ժաննա»:

Նշենք, որ օրեր առաջ էլ մահացել էր Ալբերտ Աղբալյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը: