Կորոնավիրուսից մահացել է ՀՀ նախկին ոստիկանապետի եղբայրը

Կորոնավիրուսից մահացել է ՀՀ նախկին ոստիկանապետի եղբայրը

Armlur.am-ը գրում է․ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրը՝ Անդրանիկ Սարգսյանը, մահացել է կորոնավիրուսից: Վերջինիս հուղարկավորությունը կայանալու է այսօր:

Ալիկ Սարգսյան

«Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հենց առաջին օրվանից հանրությունը, կարծես թե, մոռացավ Հայաստանն ու աշխարհը փոթորկած կորոնավիրուսի մասին, մինչդեռ վարակը շարունակում է իրական վտանգ ներկայացնել հանրության եւ, առավել եւս, բժշկական ոլորտի համար: Ու ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք մեզ նետված այդ մարտահրավերի, աներեւույթ թշնամու եւ պատերազմի այդ առաջնագծի մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով նոր վարակակիրների թվերը շարունակ աճում են. հոկտեմբերի 1-ին Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 491 դեպք, հոկտեմբերի 2-ին՝ 532 դեպք, հոկտեմբերի 3-ին՝ 543 դեպք, եւ այսպես շարունակ:

Այս թվերը պետք է ազդակ լինեն հանրության համար, որպեսզի պահպանեն տարրական կանոնները եւ գոնե փակ վայրերում բացառապես դիմակով լինեն: