Կորոնավիրուսից հղի կին է մահացել Հայաստանում

Կորոնավիրուսից հղի կին է մահացել Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։ Վերջինս ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։

հղի մահ

Նշենք, որ2020-ին կորոնավիրուսով վարակված երկու հղի է մահացել Հայաստանում։ Նրանիցի մեկը 40 տարեկան էր, ուներ ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 296 -ով և դարձել 249146: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 16 մարդ է մահացել։