Կորոնավիրուսից արձանագրվել է մահ․ մահացել է 75-ամյա մի կին

Կորոնավիրուսից արձանագրվել է մահ․ մահացել է 75-ամյա մի կին

Այս մասին հայտնում է Առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։

Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի:

Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ։