Կորոնավիրուսից ապաքինված չինացին պատմել է, թե ինչեր է ստիպված եղել ապրել հիվանդության ժամանակ

Կորոնավիրուսից ապաքինված չինացին պատմել է, թե ինչեր է ստիպված եղել ապրել հիվանդության ժամանակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի (COVID-19) 81109 հաստատված դեպք:

Չինաստանում արձանագրվել է 78191 դեպք, որից 2718-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը մահվան ելքով:

Սակայն կան նաև մարդիկ, որոնց հաջողվում է բուժվել վիրուսից։ 52-ամյա Հու Պինը՝ Հուա Հան քաղաքից, ծանր հիվանդ էր, և ոչ ոք չէր հավատում նրա ապաքինմանը։ Սակայն սարսափելի հիվանդությունը նահանջեց։ Տղամարդը ահով է հիշում իր հետ կատարվածը։

Հուն իրեն վատ է զգացել դեկտեմբերի վերջում։ Բժիշկներն ախտորոշել են թոքաբորբ և համապատասխան նշանակումներ են կատարել։ Միայն ավելի ուշ է պարզ դարձել, որ հիվանդությունը կորոնավիրուսի հետևանք է եղել։

Ապաքինվելուց հետո Հու Պինը համաձայնել է կենտրոնական պարբերականներից մեկին հարցազրույց տալ՝ հիշելով հիվանդության բոլոր մանրամասները.

«Ամեն ինչ սկսվեց խիստ դողից։ Ես մրսում էր, մի քանի տաք սվիտր էի կրում, մի քանի ծածկոց էի գցում վրաս, սակայն շարունակում էի մրսել։ Գնալով ավելի ու ավելի վատ էի ինձ զգում, այդ իսկ պատճառով հարազատներս քաղաքային հիվանդանոց տարան ինձ։

Ռենտգենը ցույց տվեց թոքերում լուրջ պաթոլոգիաներ, և ինձ ուղարկեցին Ուհանի հիվանդանոց։

Այնտեղ ասացին, որ նոր վիրուսով եմ վարակված, որը թոքաբորբ է առաջացնում։ Ես առաջիններից մեկն էի, որը կորոնավիրուսով է վարակվել։ Մարմնիս ջերմաստիճանը չէր իջնում 39 աստիճանից ու անդադար դողում էի։

Եղել են օրեր, երբ չեմ կարողացել անգամ խոսել կամ քայլել. վերջույթներս հրաժարվում էին ինձ ենթարկվելուց, և ես մտովի ամենավատին էի պատրաստվում»։

Սակայն տղամարդու օրգանիզմն ունակ է եղել դիմադրելու և հաղթելու վիրուսին։ Շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում անցկացնելուց հետո Հու Պինը սկսել է խոսել և փափուկ սնունդ ծամել։

Ամսից ավելի է հարկավոր եղել վեականգնողական կուրս անցնելու համար։ Վարակման պահից անցել է շուրջ եկու ամիս, սակայն նա դեռևս զգում է ծանր հիվանդության հետքերն ու փորձում է վերականգնել ուժերը։

Անցնելով ապաքինման լիարժեք կուրս՝ Հու Պինը դեռ ստիպված է ապրել Ուհանում, քանի որ քաղաքի ելքերն ու մուտքերը փակ են։ Նա չի լքում հյուրանոցի սենյակը, որտեղ գնացել է հիվանդանոցից հետո։

Աղբյուր՝ Blognews.am