«Կորոնավիրուսը հատուկ վարակների դասին չի պատկանում». Արսեն Թորոսյան (տեսանյութ)

«Կորոնավիրուսը հատուկ վարակների դասին չի պատկանում». Արսեն Թորոսյան

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը։

«Թերացման մասին խոսելն ավելորդ է։ Մեր կողմից կատարվող միջոցառումներն առնվազն թույլ են տալիս կանխարգելել լոկալ դեպքերը, որովհետև սա բերովի դեպք է, որը նոր քայլեր անելու է դրդում, սակայն հանրային առողջապահական լուրջ վտանգ իրենից չի ներկայացնում, ավելին՝ այդ անձի համար էլ վտանգ չի ներկայացնում, որովհետև այդ անձը մեկուսացված պայմաններում հիվանդանոցում նստած է և որևէ բուժական միջամտություն չի իրականացվում։

Մինչ օրս իրականացրել ենք 117 թեստ և այդ մեկն է դրական եղել: Այս պահին մեկուսացվել է 32 անձ, երկրորդ ինքնաթիռում եղել է 82, առաջին ինքնաթիռում 52 հոգի»։

Տեսանյութը ստորև