Կորոնավիրուսը հաղթահարած Նադեժդա Բաբկինան ուղերձ է հղել (Տեսանյութ)

Կորոնավիրուսը հաղթահարած Նադեժդա Բաբկինան ուղերձ է հղել

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Նադեժդա Բաբկինան դուրս է գրվել հիվանդանոցից և տեսաուղերձ է հղել իր երկրպագուներին։

«Սիրելիներս, ես այնքան ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ շփվել և շնորհակալություն հայտնել ուշադրության համար։

Այո, ես անցա փորձության միջով։ Ոչ ոքի չեմ ցանկանում անցնել դրա միջով, բայց ով գիտի, թե որտեղ է գտնվում այս վիրուսը և որտեղից կարող է ձեզ կպչել։

Ոչինչ ձեռնարկել պետք չէ, ընդամենը հետևեք այն կանոններին, որոնք սահմանված են մեզ համար։ Փորձությունը շատ բարդ է և ծանր, այն պետք է հաղթահարել», — ասել է Բաբկինան։