Մամուլ

Կոտայքի մարզում 40-ամյա վարորդը 15 տոննա տորֆով բարձված «Կամազ»-ով կողաշրջվել է

Կոտայքի մարզում 40-ամյա վարորդը 15 տոննա տորֆով բարձված «Կամազ»-ով կողաշրջվել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում 40-ամյա Ռուստամ Մգոյանը  իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակներրի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46  հրշեջ-փրկարարական ջոկատը՝  հերթախոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ:

kamaz torf

Ժամանել է նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 

Վարորդը փրկարարներին և ճանապարհային ոստիկաններին հայտնել է, որ  ինքը չի տուժել, հրաժարվում է փրկարարների և ճանապարհային ոստիկանների ծառայությունից:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա տորֆով, որն ամբողջովին թափվել է:

Կիսվել նյութով