Կոտայքի մարզում Կամազը մոտ 80 մետր գլորվելով հայտնվել է ձորում. վարորդի դին բեռնախցիկի տակից մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները

Կոտայքի մարզում Կամազը մոտ 80 մետր գլորվելով հայտնվել է ձորում. վարորդի դին բեռնախցիկի տակից մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 16:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, КамАЗ մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում:

Փրկարարները և Երևանի գնդի ավագ պարեկ Էդգար Կարապետյանն ու կրտսեր պարեկ Հայկ Միքայելյանը մեծ դժվարությամբ КамАЗ-ի բեռնախցիկի տակից դուրս են բերել դին և մոտ 200 մետր պատգարակով ոտքով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները վտանգում էին իրենց կյանքը, քանի որ ամեն պահի հնարավոր է, կողաշրջված КамАЗ-ը շրջվեր: Նրանք ցուցաբերեցին բարձր աշխատանքային իմացություն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 62-ամյա Իվան Դ.-ն էր: