Մամուլ

Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկի լողավազանում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու ջրահեղձ եղած մարմինը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում դի կա:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված գյուղի Սևան Այգեգործական 6-րդ թաղամասի տներից մեկում՝ լողավազանի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի:

jrahexc di

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալներ Արամայիս Բաբայանի, Յուրա Պապյանի, Օգսեն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վազգեն Բադալյանի և Հովհաննես Թաթոյանի գլխավորությամբ:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Դ.-ն է, իսկ ամառանոցը պատկանում է նրա ընկերոջը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Հ.-ին և նա է Կարեն Դ.-ին հայտնաբերել լողավազանում ջրահեղձ եղած վիճակում ու ահազանգել ոստիկանություն:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել:

Կիսվել էջում