Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներն արցունքաբեր գազ են կիրառել (Տեսանյութ)

Կոսովոյի խորհրդարանում արտակարգ դեպք է գրանցվել: Պատգամավորները քաղաքական խնդիրները որոշել էին լուծել արցունքաբեր գազի միջոցով:

Կոսովոյի խորհրդարանում ընդդիմությունից պատգամավորներն այդ կերպ ցանկացել են ձախողել Չեռնոգորիայի հետ պետական սահմանի ճանաչման մասին 2015 թվականի համաձայնագրի հաստատումը:

Փետրվարին Կոսովոյի օրենսդիր ժողովը հերթական անգամ չկարողացավ 120 ձայներից անհրաժեշտ 80-ը հավաքել փաստաթղթի հաստատման համար: Չեռնոգորիայի հետ սահմանագծման հարցին նվիրված նիստը հետաձգվեց: