Կոռուպցիոն սկանդալ՝ ոստիկանությունում. 6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է սպառնալ, կաշառք պահանջել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, գործարարների մի ստվար զանգվածի դժգոհությունն է եւ բողոքը ընդդեմ 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Միհրան Դավթյանի:

Բանն այն է, որ Միհրան Դավթյանը նույնիսկ նոր Հայաստանում չի հրաժարվել իր նախկին, մեղմ ասած, արատավոր սովորույթներից եւ հնարքներից, որոնք բանեցնում էր դեռ հարկային մարմիններում աշխատած տարիներին:

Նա շարունակում է իր մեթոդներով սպառնալ. կաշառքներ պահանջել գործարարներից շինարարություն իրականացնողներից, տարբեր տնտեսվարողներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: