«Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկությունը տեղեկացանք Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի շրջանակներում, կասկածվում է կաշառք ստանալու մեջ։

Լյովա Բաղդասարյանի կենսագրականում նշված է, որ նա 2001-2003թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ տնտեսական ապահովման բաժնի պետի պաշտոնը: