Կոնչիտա Վյուրստը կրկին տղամարդ է դարձել (լուսանկարներ)

Armtimes.com-ը գրում է, վերջին շաբաթների ընթացքում ավստրիացի կատարող Կոնչիտա Վյուրստն իր հետևորդներին զարամացրել է նոր կերպարով: Նա կրկին հանդես է եկել որպես տղամարդ: Իր նոր տեսահոլովակում, որը կոչվում է «Hit Me», նա սպիտակ մազերով ու մորուքով է:

Տեսահոլովակը յութուբում տեղադրվել է այս տարվա մարտի 15-ին: Այս պահին այն ավելի քան 1 մլն 960 հազար դիտում ունի:

30-ամյա Թոմ Նուվրֆը մեծ ճանաչում է ձեռք բերել հենց Կոնչիտայի կերպարով: Դրանով նա հաղթեց «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում: Մոտ 2 տարի առաջ, սակայն, հայտարարել էր, որ Կոնչիտա Վյուրստն այլևս անելիք չունի:

Կոնչիտա Վյուրստ

Միջազգային պարբերականները փոխանցում են, որ 2017 թ. տված հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Կոնչիտան պարզապես նոր բան ստեղծելու փորձ է եղել, ու ինքը պատրաստվում է ազատվել նրանից:

Կոնչիտա

«Ես ցանկանում եմ նոր կերպար ստեղծել: Երաժշտական մրցույթից սկսած մորուքով կնոջ միջոցով ես հասա այն ամենին, ինչ ուզում էի: Ես ամեն օր ինձ հարց եմ տալիս՝ փնտրելով այն, ինչը կարող եմ լավ անել, եւ Թոմն ապստամբում է: Ես Կոնչիտայի կարիքն այլեւս չունեմ: Ես պետք է սպանեմ նրան»,- ասել է նա:

Վերջին շրջանում սա ավստրիացու միակ սենսացիոն հայտարարությունը չէ: Նա նաեւ խոստովանել է, որ ՄԻԱՎ վարակակիր է: Ասել է, որ բացահայտում է անձնական գաղտնիքը, որպեսզի դա չանի իր նախկին ընկերը, որը սպառնում է իրեն: