Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի արարողությունը

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի արարողությունը

Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի արարողությունը։

Հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, նույն եկեղեցուց։ Աճյունն ամփոփվելու է Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը:

Նշենք, որ վերջինս մահացել է Երևանի «Երազ» թաղամասի իր բնակարանում: Նա 55 տարեկան էր: