Մամուլ

Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկվել 48-ամյա Ալինա Ավանեսյանը․ վերջինս տեղում մահացել է

Նոյմեբերի 5-ին, ժամը 06:45-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ 62-ամյա Մելո Խաչատրյանը իր  վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 48-ամյա Ալինա Ավանեսյանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկերը՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանը, Տիրան Անտոնյանը, Կարեն Քարամյանն ու Արմեն Հարությունյանը:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն էր, քանի որ մինչ նրանց ժամանումը, հետաքրքրասեր վարորդները կայանել էին ավտոմեքենաները և ստեղծվել էր խցանում:  

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկրիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկնյանը:  

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի, և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանի և պարեկ Հ. Նասլյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք էջում