«Կողս ջարդիք, թողեք, գալիս եմ». Լարված իրավիճակ` «Փակ շուկայի դիմաց (Տեսանյութ)

«Կողս ջարդիք, թողեք, գալիս եմ». Լարված իրավիճակ` «Փակ շուկայի դիմաց (Տեսանյութ)

Անհնազանդության ակցիայի մասնակիցները վաղ առավոտյան աղբամաններով փակել են Մաշտոցի պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին սկսեցին քաշքշելով եւ ուժ կիրառելով բերման ենթարկե ցուցարարներին:

«Ինչի՞ ես խփում»,- ոստիկանին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Մի կին էլ նշեց, որ մոռացե՞լ են, թե քանի երեխա է սպանվել սահմանում։ «Գնացեք Նիկոլին բանտարկեք»,- գոռաց կինը։

«Արա, ջարդիք ձեռքս, կողս ջարդիք, թողեք, գալիս եմ, արա»,-բղավում էր ցուցարարներից մեկը:

Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «առանց թուրքի Հայաստան»:

Ոստիկանները փողոցից դուրս բերեցին աղբամանները: Քիչ անց ժամանեցին նաեւ կարմիրբերետավորները եւ միացան մյուս ոստիկաններին եւ մաիսնական ուժերով բացեցին երթեւեկությունը:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։

Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում