«Կյանքս ամբողջությամբ վերափոխվել է». Արման Բաբաջանյանը՝ երկրորդ կեսին գտնելու մասին

«Կյանքս ամբողջությամբ վերափոխվել է». Արման Բաբաջանյանը՝ երկրորդ կեսին գտնելու մասին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Հանրային հեռուստաընկերության, «Առանց թեմայի» հաղորդաշարի եթերում մանրամասներ է պատմել իր մանկությունից և պատանեկությունից:

12 տարեկանից նա սկսել է ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով զբաղվել, թղթակցել է մանկապատանեկան թերթին, եղել է շրջապատված հիմնականում մեծահասակներով:

«Չեմ կարող ասել՝ լավ է, թե վատ, բայց եղել եմ հիմնականում մեծերի միջավայրում և անկեղծորեն պիտի ասեմ, որ երբեմն այդ մանկության, պատանեկության շրջանի կարևոր փուլեր ես ուղղակի չեմ ապրել, բաց եմ թողել: Կարող եմ ասել, որ երբեմն ափսոսում եմ, որ չեմ կարողացել ապրել իմ ընկերների, տարեկիցների հետ, և դա երբեմն իրեն զգացնել է տալիս»,- ասել է նա:

Արման Բաբաջանյան

Բաբաջանյանը եթերի ընթացքում անդրադարձել է նաև իր անձնական կյանքին, նշել, որ գտել է կյանքի ընկեր. «Գտել եմ նրան և պիտի ասեմ, որ իմ կյանքն ամբողջությամբ վերափոխվել է: Ապրելը մի այլ բացառիկ իմաստ է ստացել:

Էն զգացողությունը, որ ինչ-որ մեկը քեզ սպասում է, ինչ-որ մեկը քո համար մտահոգ է…: էդ նկարագրելու իրավիճակ չէ: Ինձ համար դա բոլորովին նոր իրավիճակ էր և պիտի ասեմ, որ այս մասով աննկարագրելի երջանիկ եմ»,- ասել է նա:

Տեսանյութը ստորև