Կյանքում դեռ շատ կհիասթափվես, կպայքարես կամ կլռես, կյանքը հենց դա է․ Նազենի Հովհաննիսյանը՝ Անի Խաչիկյանին

Կյանքում դեռ շատ կհիասթափվես ․․․ Այսօր դերասանուհի Անի Խաչիկյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ հաղորդավարոհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում խորհուրդ-շնորհավորանք է գրել։

«Էսօր արևային Անիի ծնունդն է՝ պարզ, մաքուր, դյուրահավատ, բայց և ուժեղ աղջնակը, որի որդին բոլորիս թուլությունն ու ուրախությունն է նկարահանման հրապարակում:

Կյանքում դեռ շատ կհիասթափվես ու էլի կոգևորվես, կպայքարես կամ կլռես, որովհետև կյանքը հենց դա է, բազում անհաջողությունների ու դրանց հաղթանակների մի անվերջանալի շարան: 

Միակ մաղթանքս, որ գեղեցիկ կապտականաչ աչուկներիդ մեջ տխրություն չմտնի ու մշտական բնակվի: Մնացած ամեն ինչ կհաղթահարես: Վստահ եմ:
Արևային ժպիտդ մեզնից անպակա՜ս»։

Անի Խաչիկյան Նազենի Հովհաննիսյան
Անի Խաչիկյան