Մամուլ

Կյանքից հեռացել է մանկաբարձ Միլենա Սուքիասյանը

«Էրեբունի» բժշկական կենտրոնից Bavnews.am-ը տեղեկացավ, որ կյանքից անժամանակ հեռացել է «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Միլենա Դմիտրիի Սուքիասյանը։

«Նրա աշխատանքի շնորհիվ բազմաթիվ երեխաներ են լույս աշխարհ եկել, բազմաթիվ կանայք ստացել են բարձրակարգ բուժօգնություն։ Հոգատար և իր գործին նվիրված բժշկուհին «էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է 2003 թվականից, ավելի քան 20 տարի։

Միլենա Սուքիսյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ մասնագիտությամբ, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։ Ստացել է նաև սոնոգրաֆիստի որակավորում։ Բժշկական գիտությունների թեկնածու էր։

«էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությունը և անձնակազմը ցավակցում է բժշկուհու հարազատներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ, ցանկանալով ուժ և համբերություն։

Միլենա Սուքիասյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 3-ին, ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում»։

Կիսվել էջում