Կյանքիս լավագույն օրը. Սամվել Ալեքսանյանի կինը՝ դստեր նշանադրության մասին (ֆոտո)

Կյանքիս լավագույն օրը. Սամվել Ալեքսանյանի կինը՝ դստեր նշանադրության մասին (ֆոտո)

Գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան սթորի էջում դստեր նշանադրությունից:

Լուսանկարներին կից Շողերինան գրել է, որ իր կյանքի լավագույն օրն էր, նկատի ունենալով դստեր նշանադրության օրը:

Լուսանկարներից մեկին կից նա ավելացրել է․ «Եղիր երջանիկ, գեղեցկուհիս»։

Նշենք, որ ապրիլի 3-ին տեղի էր ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր` Լուսին Ալեքսանյանի շքեղ նշանադրությունը:

Նշենք, որ փեսացուի անունը Արմեն է։ Նա Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։