«Կլոնից» Խադիջան 30 տարեկան է․ ինչպիսին է նա այսօր (ֆոտո)

«Կլոնից» Խադիջան 30 տարեկան է․ ինչպիսին է նա այսօր (ֆոտո)

Ժամանակին «Կլոն» սերիալը պարզապես պայթեցրեց եթերը։ Ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։ Այդ ժամանակներից երկար տարիներ են անցել, եւ հիմնական դերակատարները տարիների ընթացքում փոխվել են։

Դերասանուհի Կարլա Դիասը, որը մարմնավորել է Սաիդի և Ժադիի դստեր՝ Խադիջայի կերպարը, նկարահանումների ժամանակ ինը տարեկան է եղել։ Այս դերը Կարլային հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում։ Դերի համար Դիասը 6 տարբեր մրցանկաներ է ստացել, որոնցից 5-ը՝ «Լավագույն երիտասարդ դերասանուհի»։

Դերասանուհին սկսել է նկարահանվել 2,5 տարեկանից եւ երկու տարվա ընթացքում խաղացել է 80 գովազդային հոլովակներում։ 1994թ․-ին նա խաղացել է իր առաջ դերը «Մենք վեցն էինք» հեռուստանովալում, հետո նկարահանվել է «Բրազիլական դպրոցում» եւ «Սերը ճախրում է օդում» սերիալում։ 1997թ․-ին Կառլան մեկնել է Արգենտինա, որտեղ նկարահանվել է «Աղջիկներ» հեռուստասերիալում։

Դերասանուհին այժմ ազդեցիկ աղջկա է վերածվել, եյ գրեթե հնարավոր չէ ճանաչել Խադիջային։ «Կլոնի» ավարտից հետո Կարլան շարունակում է նկարահանվել կինոյում, նա ավելի քան 20 դեր է կատարել, զբաղվել մոդելի աշխատանքով։ Դերասանուհին ամուսնացած է եւ մեծացնում է երեխային։