Կլիչկոյին Իսպանիայում փրկել են այրվող զբոսանավից. Տեսանյութ

Իսպանական ծովափնյա պահպանության ծառայությունը փրկել է ուկրաինացի նախկին բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյին և նրա ընտանիքին։ Կլիչկոն ընտանիքի հետ Իբիցայից Մալյորկա էր ընթաում, երբ զբոսանավում հրդեհ բռնկվեց:

«Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 24-ի գիշերը, հրդեհը ծագել է զբոսանավի ներսում, երբ ես ընտանիքիս և ընկերներիս հետ զբոսանավի վրա հանգստանալիս ենք եղել։

Սակայն մեզ դեռ հայտնի չէ թե ինչից այն կարող էր բռնկվել, բայց հրշեջների շնորհիվ բարեհաջող այն ավարտվեց և ամեն ինչ արեցին, որպեսզի բոլորիս անվնաս ափ հասցնեն», – նշել է Կլիչկոն: