Կլինի՞, մնաք ձեր քարանձավներում ու մեր պետության հետ գործ չունենաք․ Արմեն Աշոտյան

Կլինի՞, մնաք ձեր քարանձավներում ու մեր պետության հետ գործ չունենաք․ Արմեն Աշոտյան

Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Գրառման մեջ ասվում է․

«Աշխարհին իր քարանձավից (իր իսկ խոսքերն են) նայող մարդը զեկուցում է Սահմանադրական փոփոխությունների մասին հակասահմանադրական նախագիծը:

Կլինի՞, մնաք ձեր քարանձավներում ու մեր պետության հետ գործ չունենաք:

Կլինի՞, ձեր ֆանտազիաները մարմնավորեք քարանձավի պատերի վրա ծառի ճյուղով մամոնտների որսի պատկերներ քերելով:

Կլինի՞, ձեր իրավական և ինտելեկտուալ մերկությունն Արարատի մարզում բուծվող կոկորդիլոսների կաշվով փակեք գոնե»: