Կիևում մարտեր են ընթանում․ Բելառուսից հրթիռներ են արձակվել (Տեսանյութ)

Կիևում մարտեր են ընթանում․ Բելառուսից հրթիռներ են արձակվել (Տեսանյութ)

Ուկրաինայի մայրաքաղաքում կրկին պայթյուններ են լսվում.  Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Բելառուսի տարածքից կրկին հրթիռներ են արձակվել։

Պայթյունների մասին գրում են տեղական հեռագրային ալիքները, ինչպես նաև ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

Առավոտյան մի քանի պայթյուն է եղել Կիևում։ Մայրաքաղաքի՝ Շևչենկովսկի շրջանին հրթիռային հարվածներ են հասցվել։ Հրթիռակոծության հետևանքով կան զոհեր։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Փլատակների տակ կարող են մարդիկ լինել, ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ընդհանուր առմամբ, Կիևի Շևչենկովսկի շրջանում չորս պայթյուն է որոտացել: Այս տարածքը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաքի գրեթե կենտրոնում։

Տեսանյութը ստորև